00:00:00

160 հայ զինվոր գտնվում է Իրանում. նրանց վերադարձի համար նախապայման են դրել․ «Հրապարակ»

09:54, 22 մայիս 2021 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր հավաստի տեղեկություններով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում է գտնվում շուրջ 160 հայ զինվոր։ Վերջերս իրանցի բարձրաստիճան զինվորականների՝ Հայաստան ժամանման առիթներից մեկն էլ հայ զինվորների վերադարձի հետ կապված հարցերը քննարկելն է եղել։ Մեզ պատմեցին, որ հայ զինվորները պատերազմի թեժ օրերին հատել են Իրանի պետական սահմանը և այդ ժամանակվանից գտնվում են այնտեղ՝ հայտնի չէ, թե որտեղ են գտնվում եւ ինչ կարգավիճակով։ Մեզ ասացին նաև, որ հայ զինվորների վերադարձի հետ կապված Իրանը ինչ-ինչ նախապայմաններ է ներկայացրել հայկական կողմին՝ ադրբեջանական օրինակը, փաստորեն, վարակիչ է եւ նրանք էլ են փորձում օգտվել «գերիներ» ունենալու հանգամանքից։ Մենք տեղեկությունը փորձեցինք պաշտոնապես ճշտել պաշտպանության նախարարությունից՝ հարցրեցինք․ ճի՞շտ է, որ շուրջ 160 հայ զինվոր գտնվում է Իրանում, ՊՆ լրատվական վարչության ղեկավար Գևորգ Ալթունյանն ի պատասխան մեր հարցի, ասաց հետևյալը․ «Պաշտպանության նախարարությունն այս թեմայով մեկնաբանություն չունի»։ Մենք պաշտոնական պարզաբանման համար գրավոր հարցում ենք ուղարկել նաեւ արտաքին գործերի նախարարություն, և պատասխանը կներկայացնենք ստանալուն պես»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր