00:00:00

«Հրապարակ». Արարատի մարզպետարանում պարտադրում են պատվաստվել «Աստրազենեկա»-ով

09:18, 22 մայիս 2021 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արարատի մարզպետարանից ահազանգ ենք ստացել, որ մարզպետ Ռամիկ Թեւոնյանը աշխատակիցներին պարտադրում է պատվաստվել «Աստրազենեկա» պատվաստանյութով։ Մարզպետն ինքն էլ է նեղսրտել, թե առողջապահության նախարարությունն է նման պարտադրանք իջեցրել, եւ իրենից պատվաստվածների ցուցակներ են ուզել։ Մեզ ասացին, որ դեռեւս երկու-երեք հոգի են պատվաստվել, մյուսները կանգնած են դժվարին երկընտրանքի առջեւ՝ կորցնե՞լ աշխատանքը, թե՞ ենթարկվել պարտադրանքին, որից հետո հայտնի չէ, թե ինչ է հնարավոր կորցնել։ Երեկ մեզ չհաջողվեց կապ հաստատել մարզպետի հետ, իսկ կայքում նշված հեռախոսահամարներին որեւէ մեկը չէր պատասխանում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր