00:00:00

ՀՀ և ՌԴ փոխարտգործնախարարները սպառազինությունների վերահսկման հարցեր են քննարկել

23:59, 21 մայիս 2021

Հայաստանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարներ Գագիկ Ղալաչյանն ու Սերգեյ Ռյաբկովն այսօր սպառազինության վերահսկողությանը վերաբերող հարցեր են քննարկել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը: Հայաստանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարների մասնակցությամբ խորհրդակցությունների ընթացքում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքեր են փոխանակվել։ «Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ՝ աշխարհի մի շարք տարածաշրջաններում իրավիճակի զարգացման համատեքստում։ Քննարկվել են նաև սպառազինությունների վերահսկման և զանգվածային ոչնչացման զենքի չտարածման առանձին ասպեկտները», – ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր