00:00:00

Ընտրություններում հաղթելու հնարավորություն ունի այն քաղաքական ուժը, որն այսօր կարողանա թույլ չտալ ստորագրել չարաբաստիկ փաստաթուղթը. Իշխանյան

23:28, 21 մայիս 2021

Հայաստանի շատ քաղաքական ուժեր և գործիչներ «հերոսաբար» չեն ճանաչում 1920թ․ Ալեքսանդրապոլի, ինչպես նաև 1921թ․ Կարսի և Մոսկվայի պայմանագրերը, բայց և ճանաչում և հպարտանում են մի թղթի կտոր Սևրի պայմանագրով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ «Վաղն ուշ է լինելու «Հայաստան» դաշինքի անդամ ,ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ գալիք իշխանությունը չի ճանաչելու սպասվելիք հերթական կապիտուլյացիոն փաստաթուղթը․․․Ծափահարություններ։ Է՛հ մի «ճանաչեք», հետո՞․․․ Հայաստանի շատ քաղաքական ուժեր և գործիչներ «հերոսաբար» չեն ճանաչում 1920թ․ Ալեքսանդրապոլի, ինչպես նաև 1921թ․ Կարսի և Մոսկվայի պայմանագրերը, բայց և ճանաչում և հպարտանում են մի թղթի կտոր Սևրի պայմանագրով։ Հարգելի ընդդիմադիրներ, ոչ թե ապագայում պետք է չճանաչել սպասվելիք խայտառակությունն, այլ թույլ չտալ, որ այն ստորագրվի։ Հետո ուշ է լինելու։ Իհարկե, հետո կասեք, եթե , իհարկե գաք իշխանության, որ «չեք ճանաչում» և այն ստորագրել է նախկին դավաճանը, իսկ մենք ․․․զբաղված էինք ընտրություններով։ Իսկ ընտրություններում հաղթելու հնարավորություն ունի այն քաղաքական ուժը, որն այսօր, այո՛ այսօր կարողանա թույլ չտալ ստորագրել չարաբաստիկ փաստաթուղթը»,- գրել է Իշխանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր