00:00:00

Ինչպիսի ընթացք կունենան հետագա զարգացումները, եթե սահմանին առաջ եկող ադրբեջանիցների նկատմամբ կրակ բացվի ու նրանց զինվորների շրջանում լինեն զոհեր. Դանիելյան

22:39, 21 մայիս 2021

Հարցը տեսական է, պետք է բոլոր սցենարները քննարկել,- ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով հայ-ադրվեջանական սահմանին տիրող իրավիճակին: «Նա մասնավորապես գրել է. Տեսական հարց Եթե սահմանին առաջ եկող ադրբեջանիցների նկատմամբ կրակ բացվի ու նրանց զինվորների շրջանում լինեն զոհեր, հետագա զարգացումներն ինչպիսի՞ ընթացք կունենան։ - Ինչպես կպահի իրեն ՀԱՊԿ-ը, եթե մենք պաշտպանենք մեր սահմանը։ Այդտեղ ՀԱՊԿ-ի գոյության խնդիրն է լուծվելու, կախված նրանից, թե իրեն ինչպես կպահի։ - Ինչպես իրեն կպահի "միջազգային հանրությունը", երբ սահմանների անխախտելիության խնդիր առաջանա, դա կարող է նմանատիպ ապագա մեծ ցնցումների համար նախադեպ հանդիսանալ, -Ինչպես իրեն կպահի Իրանը, որի համար Սյունիքը ոչ միայն կենսական, այլև ապագայ զարգացումների տրամաբանության մեւ երկրի փլուզման, կամ չփլուզման սկիզբ կարող է հանդիսանալ։ - Ինչպես իրենց կպահեն այն երկրները, որոնց համար Թուրքիան պոտենցիալ սպառնալիք է։ - Ինչպիսի աշխարքաղաքական փոփոխություններ կլինեն, եթե Հայաստանը կորցնի իր սուվերենությունը։ Ալիևը իր շահերի տեսակետից ճիշտ քայլեր է անում, պետք է անընդմեջ շանտաժ անի Հայաստանին, Ռուսաստանին, Իրանին ու մաքսիմալ շատ բան պոկի, իսկ մենք մեզ ինչպես ենք պահում, որոնք են մեր օպտիմալ քայլերը, մեր շանտաժի հնարավորությունները։ Կարծում եմ պետք է պատասխան քայլ անել ու դրա հետևանքով ՄԱԿ-ի անվտանգության Խորհրդի խնդիր դարձնել իրավիճակը։ Ինչ վերաբերվում է թյուրիմացությանը, ապա նա հենց այս ամենի համար է 2018-ին եկել իշխանության, իր ծրագիրն է իրականացնում ու համոզված է իր ճիշտ լինելու մեջ ու հետ քայլ չի անելու։ Հ․Գ․ Հարցը տեսական է, պետք է բոլոր սցենարները քննարկել»,- գրել է Դանիելյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր