00:00:00

Արծվիկ Մինասյանի քրոջ որդու՝ Հայկ Հեքիմյանի վերաբերյալ գործը դատարանում է. հայտնի է՝ որ դատավորը կքննի այն

21:51, 21 մայիս 2021

ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի քրոջ որդու՝ Հայկ Հեքիմյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան։ Դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ քրեական գործը դատարան մուտք է եղել երեկ՝ մայիսի 20-ին, եւ նույն օրը մակագրվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանին։ Հիշեցնենք, որ Հեքիմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հատկանիշներով։ Ըստ նախաքննական մարմնի՝ Հեքիմյանն ապրիլի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում սկսված հրմշտոցի ժամանակ ոստիկանության ծառայողին հարվածել է։ ​Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր