00:00:00

Աննա Հակոբյանը Գորիսում ներկա է եղել թիվ 6 հիմնական դպրոցի մարզադահլիճների բացմանը

18:12, 21 մայիս 2021

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը և ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» հիմնադրամի համահիմնադիր Լենա Նազարյանն այսօր մասնակցել են Գորիսի Սերո Խանզադյանի անվան N6 հիմնական դպրոցի նորոգված մարզադահլիճների բացման արարողությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Աննա Հակոբյանը: «Դպրոցն արդեն ունի նորոգված երկու մարզադահլիճ՝ նոր մարզագույքով, երկու հանդերձարան՝ կից սանհանգույցներով և ցնցուղարաններով։ Վերանորոգումն իրականացվել է «Իմ քայլը» հիմնադրամի «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» պիլոտային ծրագրի շրջանակներում: Այն նվեր է դպրոցի սովորողներին՝ որպես Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Մանկական լիգա» հաղորդաշարի հաղթողներ։ Միջոցառման ընթացքում նորոգված մարզադահլիճներից մեկում տեղի ունեցավ բասկետբոլի ընկերական խաղ դպրոցի սովորողների և «Ինստիգեյթ մոբայլ» ընկերության աշխատակիցների միջև: Սա մարզային չորրորդ դպրոցն է, որի մարզադահլիճները նորոգվել են «Իմ քայլը» հիմնադրամի կողմից»,- նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր