00:00:00

Լեհաստանում ՀՀ դեսպանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենի հետ խոսել է ռազմագերիների խնդրից

15:48, 21 մայիս 2021

Մայիսի 21-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի Վարշավայի կենտրոնակայանում հանդիպեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Մատեո Մեկաչիի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Արցախյան պատերազմի հրադադարից հետո հայ ռազմագերիների և գերեվարված անձանց վերադարձի խնդրին և միջազգային գնահատականներին։ Երկուստեք մտքեր փոխանակվեցին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության կազմակերպչական հարցերի, ինչպես նաև ԵԱՀԿ կառուցվածքային բարեփոխումների ծրագրերի և Մարդկային հարթության տարեկան հանդիպման անցկացման շուրջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր