00:00:00

Գաղտնի հավելվածում է թաքնված «շան գլուխը», պետք է պահանջենք, որպեսզի այն անպայման հրապարակվի. Միհրան Հակոբյան

22:39, 20 մայիս 2021

Ես կոչ եմ անում քաղաքացիներին հավաքվել փողոցում և խնդիրը լուծել այն ճանապարհով, որը այժմ հնարավոր է և չսպասել ընտրություններին, չսպասել այլ գործընթացների, որովհետև կապիտուլյանտը հիմա մետր-մետր հող է հանձնում։ Կառավարության մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը։ Նա նշել է, որ իր կոչը վերաբերում է հատկապես պետական համակարգում աշխատողներին՝ կլինեն դա ուժային համակարգում, կամ այլ, եթե հենց հիմա դուրս չեն գալիս պայքարելու, իրենք ոչ մի բանով չեն տարբերում կապիտուլյանտից։ Նույն պատասխանատվությունը կիսում են: «Իրենք իրենց կաբինետներում նստած թուրքական Բայրաքթարներ են: Աշխատում են ազգի և պետության դեմ, մետր-մետր հող ծախողներ են»։ Նրա խոսքերով՝ չկա երաշխիք, որ մինչև ընտրություն այլ տարածքներ թշնամուն չեն հանձնվելու: «Մինչև ընտրությունները Տավուշի գյուղերից է զիջում, ընտրություններից 5 օր առաջ էլ ուրիշ բան կզիջի։ Ինչ որ մեկը երաշխիք ո՞ւնի, որ նախկին Նարիմանովի փողոցը, Սախարովի հրապարակը չի տալու Ալիևին»,- հայտարարել է գործիչը եւ նշել, որ Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթուղթն ունի գաղտնի հավելված, որը պետք է հրապարակվի: «Հենց այդ գաղտնի հավելվածում է թաքնված «շան գլուխը»։ Բոլորս պետք է պահանջենք, որպեսզի այն անպայման հրապարակվի: Ալիևը շտապում է, նա հասկանում է, որ կապիտուլյանտը Հայաստանում պարզապես աղբ է, որի տեղը աղբամանն է: Եվ քանի դեռ այս կենդանին իշխանության է, կանի այն ամենը, ինչ խոստացել է Ալևին: Ես չգիտեմ, նա վերցրել է այդ 5 մլրդ, թե ոչ, բայց ակնհայտ է, որ Արցախը հանձնելով նա չի սահմանափակվում»,- շեշտեց Հակոբյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր