00:00:00

Անահիտ Ավանեսյանը այցելել է Շիրակի մարզում

18:21, 20 մայիս 2021

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են. «Գյումրու թիվ 2 պոլիկլինիկան նոր, ժամանակակից, թվային շարժական ռենտգեն սարք ունի: Հաշվի առնելով մարզային բուժհաստատությունների առանցքային կարևորությունը` առողջապահության նախարարության մշտական ուշադրության ներքո է բուժհիմնարկների հիմնանորոգման և վերազինման հարցը: Նախօրեին աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը եղել է նաև Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայում, ծանոթացել է բուժհաստատության պայմաններին, խոսել անձնակազմի հետ, լսել նրանց հուզող խնդիրներն ու պատասխանել հարցերին: Շնորհիվ նոր սարքավորման` վերջին շրջանում պոլիկլինիկայի ռենտգեն կաբինետ քաղաքացիների դիմելիությունն ակտիվացել է: Նշենք, որ սարքի արժողությունը շուրջ 13 մլն դրամ է կազմում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր