00:00:00

ՌԴ-ն պատրաստ է սահմանազատման իր փորձն օգտագործել հայ-ադրբեջանական սահմանի գծման հարցում

17:06, 20 մայիս 2021

Ռուսաստանը մեծ փորձ է ձեռք բերել սահմանագծման և սահմանազատման հարցերում ու պատրաստ է այս խնդրով խորհրդատվական աջակցություն ցուցաբերել Հայաստանին ու Ադրբեջանին: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն: «Ռուսաստանը պատրաստ է Երևանի ու Բաքվի կողմից համապատասխան խնդրանքի դեպքում խորհրդատվական աջակցություն ցուցաբերել այս գործընթացում: Մենք սահմանազատման մեծ աշխատանքներ ենք իրականացրել Ղազախստանի, Չինաստանի և այլ երկրների համար: Մենք մեծ աշխատանքային փորձ ենք կուտակել: Այդ իսկ պատճառով պատրաստ ենք մասնակցել այս գործընթացին, բայց, կրկնում եմ, բոլոր կողմերի համաձայնության ու համապատասխան դիմումի դեպքում»,- ասել է նա: Ռուդենկոն նշել է, որ սահմանագծման և սահմանազատման հարցերի լուծման ուղղությամբ տարվող աշխատանքի արդյունքը պետք է դառնա պետական սահմանի մասին պայմանագիրը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր