00:00:00

Ադրբեջանցիները Սեւ լճի դիրքերում երեք ճանապարհ են բացել հատուկ տեխնիկայով թիկունքից դեպի առաջնագիծ. փորձագետ

15:23, 20 մայիս 2021

Երեկվանից համացանցում տեղեկություններ են տարածվում, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հերթական ոչ հայանպաստ  փաստաթուղթն է պատրաստվում ստորագրել: Ըստ տեղեկությունների, այդ փաստաթղթով Տավուշի մարզից 7 գյուղ փոխանցվելու է թշնամուն: Այսօր կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը, առանց փակագծերը բացելու, թե խոսքը ինչ փաստաթղթի մասին է, վստահեցրեց, որ այն 100 տոկոսով բխում է ՀՀ շահերից: «Ցինիզմ ի է հասնում , երբ մարդն ասում է, որ 100 տոկոսով բխում է ՀՀ շահերից: Ճիշտ կլինի ասել, որ Հայաստանը հայտնվել է ծանր վիճակում , պետք է ընտրի վատը, շատ վատը, ավելի վատը, ամենավատը, ընտրում ենք ուղղակի վատը, տարբերակ չունենք, Հայաստանի Զինված ուժերը ամարտունակ է, սահմանին զորքերը կուտակված են,պատրաստվում  են պատերազմի, ստիպված ենք ստորագրել:  Ստորագրվում է  պատմական փաստաթուղթ, որից կախված է Հայաստանի ճակատագիրը: Բայց կարեւոր մի հարց՝ իսկ պաշտոնակատարն իրավունք ունի՞ փաստաթուղթ ստորագրել»,- Irakanum.am-ի հետ զրույցում  ասաց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը: Որո՞նք են այն գյուղերը, որոնք, ըստ նախնական տեղեկությունների, փաստաթղթի ստորագրմամբ, կանցնեն թշնամուն, մեր զրուցակիցն ասաց, անուններ այս պահին չի տա, որ խուճապ չստեղծի. «Այդ  գյուղերը վերցնելուց հետո հայկական կողմը, Հայաստանի որոշ զորամասեր,  նույնիսկ կարեւորագույն ճանապարհներ հայտնվելու են կրակի տակ»: Վարչապետը խոսել է նաեւ դեմարկացիայի մասին, ինչ կտա դեմարկացիան հայկական կողմին, ի պատասխան մեր զրուցակիցն ասաց. «Կտա այն, որ թշնամին ավելի առաջ կգա, բոլոր լավ դիրքերը կվերցնի, որնց որ մինչեւ հիմա են անում. միայն  Սեւ լճի մոտ 4 ստարտեգիական դիրքերը վերցրել են իրենց, որ ամբողջ տարածաշրջանն է հսկում: Մարտական գործողություններ սկսեն վերեւից կրակի տակ կպահեն ՀՀ առատար դիրքերի կեսնունակությունն ապահովող ռազմավարական ճանապարհները՝ առաջապահ դիրքերը կտրելով թիկունքային սնուցումից, մարդիկ կամ գերի ընկնեն կամ կկոտորվեն: Իսկ խաղաղ պայմաններում այդ դիքրեը թույլ են տալիս ադրբեջանցիներին առանց հետախուզական միջոցների,  անզեն աչքերով տեսնել ՀՀ զինված ուժերի ողջ տեղաշարժը»: Մայիսի 13-ի Անվտանգության խորհրդի նիստում Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի ինքնիշխան տարածք է ներխուժել «ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչ»: Այսօրվա կառավարության նիստում վարչապետը տեղեկացրեց, որ «ադրբեջանական զինուժի զինծառայողների խմբեր՝ մոտ 500-600 հոգի, շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում»: Ինչպես ադրբեջանական ուժերը մեկ շաբաթում գրեթե կրկնապատկվեցին, երբ ՀՀ ՊՆ-ն հայտարարում էր, որ իրավիճակը վերահսկում են, մեր զրուցակիցը պատասխանեց.  «Ինչ ասում են, իրականությանը չի համապատասխանում. այսօր արբանյակային լուսանկարներ տեսա, որտեղ Ադրբեջանի զինված ուժերը Սեւ լճի դիրքերում երեք ճանապարհ են բացել հատուկ ինժեներական տեխնիկայով թիկունքից դեպի առաջնագիծ: ՊՆ-ն  ասում է՝վերահսկում ենք տեղաշարժը,  թիկունքային համալրում չի լինի, էդքան սուտ ես չեմ պատկերացնում: Եթե սուտը օլիմպիական մարզաձեւ լիներ, հիմա ՀՀ-ն բոլոր մեդալները բերել էր: Եթե հայկական կողմը հակազդեր ինժեներական աշխատանքներին, ճանապարհ սարքելուն, ադրբեջանցիները ստիպված կնահանջեին, եթե թիկունքային համալրում չլիներ՝ ռազմամթմերք, սնունդ, դեղորայք եւ այլն չստանային թիկունքից, ստիպված նահանջելու էին, բայց այդ ճանապարհները թույլ են տալիս կենսունակությունն ապահովել: Ադրբեջանցիները եկել, ճանապարհ են բացել ու գերժամանակակից հակադիվերսիոն համակարգ են տեղադրել այդտեղ: Հակառակորդի հետ սահմանը պետք է լիներ ականապատված, եթե ականապատված լիներ, հակառակորդը չէր կարողանա առաջ գալ,բայց ոչ սահմանապահ են ունեցել, ոչ էլ ականապատված է եղել սահմանը, ոնց եղավ, որ ականապատված չէր, ստացվում է՝ հայկական կողմը կանաչ լույսը վառել ու հրավիրել է թշնամուն: Ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է արդեն կանչվեր քննչական մարմին, պետք է պարզեին ոնց են թույլ տվել թշնամին ահնգիստ մտնի Հայաստանի սահման»:  Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր