00:00:00

Մայիսի 20-22-ը խորհուրդ է տրվում ժամը 11։00-17:00-ը խուսափել արևի ուղիղ ճառագայթներից

14:34, 20 մայիս 2021

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում` Մայիսի 20-ի ցերեկը, 21-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 22-ին, 24-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 23-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն մայիսի 20-22-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
նկար
Երևան քաղաքում՝ Մայիսի 20-ի ցերեկը, 21-22-ին, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 23-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ:  
նկար

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր