00:00:00

Հաղթանակ. ՄԻԵԴ-ն Ադրբեջանին մեղավոր է ճանաչել Լապշինի նկատմամբ մահափորձ կատարելու մեջ

13:55, 20 մայիս 2021

Ռուսաստանցի և իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հաղթանակ է տարել ՄԻԵԴ-ում: «Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանին մեղավոր է ճանաչել Բաքվի բանտում իմ նկատմամբ սպանության փորձի և դաժան կտտանքների ենթարկելու համար: Ադրբեջանին պարտավորեցրել են ինձ վճարել 30 000 եվրո փոխհատուցում»,- գրել է նա: Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լապշինը Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման: Նա մեղադրվում էր Արցախ այցելելու և Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու մեջ: ՄԻԵԴ որոշման ամբողջական տեքստն՝ այստեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր