00:00:00

Առանց հանրային քննարկման չստորագրել սահմանին վերաբերող որևէ փաստաթուղթ. հայտարարություն

13:52, 20 մայիս 2021

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով պահանջում է առանց նախնական հանրային քննարկման և ժողովրդի համաձայնության չստորագրել որևէ փաստաթուղթ, որը վերաբերելու  է Հայաստանի Հանրապետության, Արցախի և Ադրբեջանի միջև վեճերին: Հայտարարության մեջ ասված է. «Հաշվի առնելով այն, որ  Հայաստանում խորանում է քաղաքական, բարոյահոգեբանական ու կառավարչական ճգնաժամը, ինչի հիմնական պատճառը ժամանակավոր պաշտոնակատարների կառավարության կողմից վարվող ապաշնորհ քաղաքականութունն է, որի հետևանքները մեր պետության առաջ ծառանում են նորանոր սպառնալիքներով ու մարտահրավերներով, անկախ քաղաքական և հասարակական այլ բնույթի հարցերով քաղաքական և հասարակական միավորների հայացքների տարբերություններից, ելնելով պետականությունը փրկելու անհրաժեշտությունից, սույնով պահանջում ենք՝ 1. Պետական բոլոր պաշտոնատար անձանցից՝ առանց նախնական հանրային քննարկման և ժողովրդի համաձայնության չստորագրել որևէ փաստաթուղթ, որը վերաբերելու  է Հայաստանի Հանրապետության, Արցախի և Ադրբեջանի միջև վեճերին, այդ թվում՝ տարածքներին, սահմաններին, տրանսպորտային կամ այլ կապերին: 2. Պաշտպանության նախարարությունից և Զինված ուժերի գլխավոր շտաբից՝ կատարել երկրի պաշտպանության ապահովման սահմանադրական պարտականությունը, այդ թվում՝ ամրացնել հայ- ադրբեջանական շփման գծում դիրքերը: 3. Պետական բոլոր պաշտոնատար անձանցից՝ ժողովրդի հետ խոսել միայն ճշմարիտ տեղեկություններով, հեռու մնալ ստահոդ լուրեր տարածելու (ստելու) քաղաքականությունից: Վերոհիշյալ երեք պայմանների մասով իրավասու պաշտոնատար անձանց կողմից ողջամիտ ժամկետում պաշտոնական հավաստիացումներ չստանալու դեպքում, պահանջում ենք վարչապետի պաշտոնակատարի, Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի լիազորությունների անհապաղ դադարեցումը: Հ.Գ. Պահանջ-Հայտարարությունը բաց է միանալու համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր