00:00:00

Այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, այն 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի շահերին. Փաշինյանը հաստատում է Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթի լինելը

11:26, 20 մայիս 2021

Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը խոսեց Միքայել Մինասյանի կողմից հրապարակած փաստաթղթի մասին: Փաշինյանը, ըստ էության հաստատեց, որ նման փաստաթուղթ կա. «Պետք է վերլուծել, թե այդ աշխատանքային թղթերը որտեղից են ստանում: Միակ աղբյուրը, որը կարող են ստանալ, Ադրբեջանն է, քանի որ եռակողմ խոսակցություն է գնում՝ Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան: Ասեմ, որ այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, 100 տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին: Այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի, այն պայմաններում, որ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև այն 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի շահերին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր