Իրավաբան Կարոլինա Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.Մեկ շաբաթ առաջ թուրքը մտավ Հայաստանի սուվերեն տարածք, գրանցեց առաջխաղացում։ Իշխանությունը ոչինչ չարեց Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանության համար։ Մինչդեռ տվյալ դեպքում ուներ գործիքակազմ պահպանելու միջազգային իրավունքի այս կարևոր սկզբունքը։
Իսկ այսօր մենք բոլորս ականատես դարձանք Վարդենիսում հայերի ստորացման հայտնի տեսանյութին։ Դրսի թուրքը գնալով սեղմում է օղակը, իսկ ներսի թուրքը՝ ամեն ինչ անում, որ իրենց բանավոր պայմանավորվածություններն ի կատար ածվեն։
Եթե ամիսներ առաջ թուրքը մի քանի կիլոմետր հեռավորության վրա էր ձեր տանից, այսօր արդեն ձեր տանն է։ Մնում է քացով դուռը բացի։
Իշխանությունը, երբ ասում էր՝ ապագա կա, նկատի ուներ այն ապագան, որը այսօր տեսանք Վարդենիսի հայտնի տեսանյութերում։
Տարածվում են նաև այլ տեսանյութեր, օրինակ՝ ինչպես են հայ տղամարդ գերիներին պարեցնում և այլ ձևերով ստորացնում։
Այս ամենի պատասխանատուն ու մեղավորը Հայաստանի համար մեծագույն չարիք նիկոլն է ու իր բիոզանգվածը։
նիկոլն ու իր խունտան ամեն ինչ արեցին, որ կազմաքանդեն մեր բանակը և վերացնեն անվտանգության երաշխիքները։
Այսօր արդեն մեզ վախեցնում են այն թեզով, որ եթե պատերազմ չեք ուզում, ուրեմն տվեք Սյունիքը, Գեղարքունիքը և այսպես շարունակ։
Այս ամենը նման է Հ.Թումանյանի «Չարի վերջը» հեքիաթին։
Իսկ չարի վերջը գալու է։
«Չարի համար թե վաղ, թե ուշ,
Էդ է պահված....»