Մայիսի 12-ին ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիներին գերեվարելում դեպքում հնարավորություն կունենայինք հետագայում նրանց օգտագործել Ադրբեջանում ապօրինի գերության մեջ պահվող անձանց վերադարձնելու նպատակով։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում գնդապետ, գերեվարված շիրակցիների վերադարձի հարցով զբաղվող Բորիս Ավագյանը։ Ավելին՝ նրա կարծիքով ադրբեջանցիներին պարզապես անհրաժեշտ էր գերեվարել։
Ավագյանի խոսքերով՝ ադրբեջանական զորքի՝ ՀՀ տարածքից ներս գտնվելը ընդհանուր ազդեցություն ունի գերիների վերադարձի գործընթացում, քանի որ սա էլ է վերաբերում հայ-ադրբեջանական հարաբերություններին և լարվածությունը խոչընդոտում է Բաքվում պահվող մեր հայորդիներին վերադարձնելու գործընթացին։