00:00:00

Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չայցելել Հայաստան

20:18, 19 մայիս 2021

Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չայցելել Հայաստան։ Այս մասին տեղեկացնում է «Re:public of Artsakh» տելեգրամյան ալիքը։ Մասնավորապես, խորհուրդ է տրվում Հայաստանի և Ադրբեջանի միջև ամբողջ արեւելյան սահմանից առնվազն 5 կմ հեռավորության վրա գտնվել, ինչպես նաև չերթևեկել Տավուշի մարզի Իջեւան և Նոյեմբերյան քաղաքների միջև գտնվող M16 / H26 ավտոճանապարհով: Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ-ն ևս Հայաստան ճամփորդողներին խորհուրդ չի տվել մեկնել ՀՀ: Որպես պատճառ նշվում է կորոնավիրուսն ու սահմանային լարվածությունը: Նախազգուշացումը տարածել է ԱՄՆ Պետդեպարտամենտը: Միացյալ Նահանգները նաև կոչ է անում չայցելել Լեռնային Ղարաբաղ և դրա հարակից տարածքներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր