00:00:00

Կադաստրի կոմիտեի ղեկավարն ու տեղակալը կգործուղվեն Բելառուս

20:00, 19 մայիս 2021

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին և նրա տեղակալ Արման Պետրոսյանին Բելառուս գործուղելու մասին: «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանին 2021 թվականի մայիսի 25-27-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Պինսկ)՝ «Գնահատման գործունեության զարգացում. համաշխարհային, ազգային, եվրասիական հարթություն» 4-րդ միջազգային գիտագործնական համաժողովին մասնակցելու համար: 2. Սուրեն Թովմասյանի և Արման Պետրոսյանի՝ Բելառուսի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2021 թվականի բյուջեի նախահաշվով նախատեսված միջոցների հաշվին: 3. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»,- նշված է Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր