00:00:00

Գառնի-Լանջազատ ավտոճանապարհի վերակառուցման համար ներդրվել է մոտ 2 միլիարդ դրամ. ՏԿԵՆ

17:40, 19 մայիս 2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ ակտիվ փուլում է Գառնի-Լանջազատ ավտոճանապարհի վերակառուցումը: Ներդրվել է մոտ 2 միլիարդ դրամ: «ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում շարունակվում են Գառնի-Լանջազատ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Չնայած կարևոր նշանակությանը` խորհրդային տարիներից ի վեր այս ճանապարհը երբեք չէր վերանորոգվել։ Գառնի-Լանջազատ՝ 18 կիլոմետր երկարությամբ այս ավտոճանապարհը Արարատի և Կոտայքի մարզերն իրար կապող կարևոր ենթակառուցվածք է։ Վերակառուցումից հետո ճանապարհը թույլ կտա շրջանցել հյուսիս-հարավ ավտոճանապարհը՝ թեթևացնելով վերջինիս ծանրաբեռնվածությունը և պակասեցնելով մեքենաների հոսքը` դեպի մայրաքաղաք։ Գառնի-Լանջազատի վերակառուցումը խիստ կարևոր է` զբոսաշրջության զարգացման տեսանկյունից։ Առավել հարմարավետ կդառնա զբոսաշրջային մեծ պահանջարկ ունեցող այցելավայրեր մեկնելը, մասնավորապես՝ Դվին հնավայր, Գառնու տաճար, Ազատ գետ և Խոր Վիրապ։ Գառնի-Լանջազատ ճանապարհի վերակառուցումը հնարավորություն կընձեռնի զբոսաշրջիկներին` էականորեն խնայել ճանապարհների վրա ծախսվող ժամանակը։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինասավորմամբ, նախատեսվում է իրացնել մոտ երկու միլիարդ դրամ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր