00:00:00

Երկիրը խայտառակ վիճակում է, բայց Հայաստանին դավաճան վիճվածքը պարտադրեց արտահերթ ընտրույթյուններ. Արմեն Աշոտյան

16:18, 19 մայիս 2021

Երկիրը խայտառակ վիճակում է, բայց Հայաստանին դավաճան վիճվածքը պարտադրեց արտահերթ ընտրույթյուններ: Այո, այստեղ կա միացյալ ընդդիմության մեղքը, որը ցավոք, միացյալ չգտնվեց այդ կուտը քննարկելու հարցում: Եվ այսօր տեղի է ունենում այն, ինչի մասին զգուշացնում էի. այս վիճակում Հայաստանում ընտրույթւոններ չէր կարելի անցկացնել: Սրա ղեկավարման օրոք ընտրությունների գնալ չէր կարելի: Ավաղ, ունենք այն, ինչ ունենք: Կարևորագույն հարցը. արդյո՞ք մենք կհասցնենք դուրս շպրտել շնագայլաբարո կապիտուլյանտին մինչև երկրի վերջնական կործանումը, թե ոչ: Սիրելի ժողովուրդ, Այս իրավիճակում գոնե պահպանենք տարրական շնորհքը, պարկեշտությունն ու պատիվը: Իրար հետ ճանապարհ ացնելուց հետո ընտրությունների պատրվակով մեզ կրկին փորձում են պառակտել: Մոլեռանդորեն և ամեն գնով մի՛ տրվեք ընտրական տենդին: Մի՛ մոռացեք, որ մի քանի տարի կամ ամիս առաջ բոլոր իրական ընդդիմադիրներով միասին էինք, կողք կողքի: Մի՛ հատեք տարրական արժանապատվության սահմանները: Ընդդիմադիր և ոչ մի ուժ միայնակ, ցավոք, հաղթել չի կարող: Տեղ թողեք կրկին միասնական լինելու համար: Հունիսի 20-ից հետո գալու է հունիսի 21-ը ու էլի բազում օրեր: Այսօրվա մանր-մունր ժուլիկությունները կարող են թողնել անհարթելի, թարմ կնճիռներ ու դառը հետնահամ: Չմոռանանք մեր գլխավոր նպատակի մասին. Հայաստան՝ առանց Նիկոլ: Հայաստան՝ Նիկոլից հետո: Պատիվ ունեմ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր