00:00:00

Սյունիքի գլխին կախված է գոյաբանական վտանգ․ հաստատում են ԱՄՆ-ի, Լեհաստանի դեսպանատները

16:09, 19 մայիս 2021

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանցիները չեն ներկայացել բանակցություններին, իսկ նրանց զինվորները արդեն 8 օր է շարունակում են օկուպացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը։ Չմոռանաք նաև, որ նիկոլները` բանավոր պայմանավորվածությամբ, թշնամուն են հանձնել Գորիս-Կապան ռազմավարական նշանակության մայրուղու մի մասը, որը կարող է փակվել ցանկացած պահին։ Պատահականությու՞ն է սա, թե նախօրոք լավ պլանավորված դավադրություն Հայկական պետության դեմ, կպարզվի պետական դավաճանության հիմքով քրեական գործի քննության արդյունքում (եթե իհարկե մինչ այդ մնա Հայկական պետությունը)։ Բայց այն, որ Սյունիքի գլխին կախված է գոյաբանական վտանգ, հաստատում են ԱՄՆ և Լեհաստանի դեսպանատները»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր