00:00:00

Կոմանդոսի որդին պարզաբանել է, թե ինչու է իր հայրիկի Ազգային հերոսի կոչումը ստացել Նիկոլ Փաշինյանի ձեռքից. «Իրավունք»

10:36, 19 մայիս 2021 Մամուլ

«Մայիսի 8-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով լեգենդար Արկադի Տեր-Թադևոսյանին հետմահու շնորհվել է Հայաստանի Ազգային հերոսի կոչում: Այն Կոմանդոսի որդուն՝ Հայկ Տեր-Թադևոսյանին հանձ­նել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ինչը միանշանակ չընդունվեց հասարակության կողմից: Վերոնշյալի և այլ ուշագրավ հարցերի շուրջ զրուցել ենք անձամբ լեգենդար, լուսահո­գի գեներալի որդու՝ Հայկ Տեր-Թադևոսյանի հետ: -Պարոն Տեր-Թադևոսյան, Ձեր հայրիկին շնորհված Ազգային հերոսի կոչումը Ձեզ հանձնեք այն անձը, ում ղեկավարության օրոք լեգենդար Կոմանդոսի ազատագրած Շուշին օկու­պացվեց թշնամու կողմից: Սա միանշանակ չընդունվեց հան­րության կողմից, մեկնաբանեք խնդրեմ: - Հայրիկս եղել է Հայաստանի Հանրապետության զին­վոր, ով իր գիտակցական ողջ կյանքում ծառայել է հայրենի­քին և Արցախին և մինչև վերջ կատարել է իր պարտքը հայրենիքի նկատմամբ: Ես այդ կոչումը ստացել եմ ՀՀ ղե­կավարից: Ես պարտավոր էի վերցնել հայրիկիս շնորհված կո­չումը: Ես չեմ ցանկանում անդ­րադառնալ կոնկրետ անձի, մեզ համար ցավալի են տարատեսակ շահարկվող խոսակցությունները: - Որպես Կոմանդոսի որդի՝ ինչ­պես եք տեսնում ՀՀ-ի ապագան:
- Ո՞րն է եղել Ձեր հայրիկի ամենակարևոր պատգամը, որը պարբերաբար Ձեզ հիշեցրել է:
-«Կյանքս՝ հայրենիքիս, պա­տիվս՝ ոչ մեկին»: Սա է եղել հայ­րիկիս ամենամեծ պատգամը մեզ: Հայրիկս մեզ մեծացրել է զինվորականի ոգով, միշտ ասում էր, որ հայրենիքից վեր բարձրագույն արժեք չկա, որ հանուն հայ­րենիքի երբեք ոչինչ չխնայենք: Այլ խոսքով ասած՝  զինվորակա­նի ոգով դաստիարակված մարդ եմ: Առաջին նվերը, որը ստացել եմ 17 տարեկանում, դա «Մար­տական կանոնադրություն» գիրքն է, այդ գրքով եմ ես դաստիարակվել: Մեր ընտանիքի հա­մար հայրենիքն է բարձրագույն արժեք, այդպես եղել է և այդպես շարունակվելու է նաև հայրիկիս մահից հետո»»,-գրում է թերթը։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր