00:00:00

Աշխատանքային այցով 6 օր ՌԴ-ում գտնված Արմեն Սարգսյանը որևէ պաշտոնական ընդունելության չի արժանացել, իսկ Հայաստան վերադառնալուց հետո օպերային երգչուհու է պարգևատրել

00:18, 19 մայիս 2021

ՌԴ այցի ընթացքում Հայաստանի նախագահը ռուս գեթ 1 պաշտոնյայի չի հանդիպել, պետության հոգսերով չի զբաղվել: Ավելին, երբ  թշնամին զավթում և ամրանում էր Գեղարքունիքի ու Սյունիքի բարձունքներում, ՀՀ նախագահը ճեմում  էր «Յանդեքս» ընկերության գրասենյակում, այցելում էր «Սկոլկովո» նորարարական կենտրոն,
Լոմոնոսովի անվան պետական համալսարան: Սրանք են Սարգսյանի մոսկովյան բոլոր հանդիպումները:
Իսկ Հայաստան վերադառնալուց հետո Արմեն Սարգսյանը երեկ պետական պարգև է հանձնել օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանին: Փաստացի, որևէ նախարարության բաժնի պետի առօրյա հիշեցնող այս  ակտիվությունը մի նախագահի  «աշխատանքային հանդիպումների» գրաֆիկ է, որի երկրի ինքնիշխան տարածքը 7 օր է՝ զավթված է թշնամու  կողմից: Mediaport Нет описания.  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր