00:00:00

Արմեն Գևորգյանը կղեկավարի «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը

23:47, 18 մայիս 2021

Ընդունել եմ «Հայաստան» դաշինքի առաջարկությունը՝ ղեկավարելու նախընտրական շտաբը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ «Պետության համար այս վճռորոշ փուլում մի կողմ քաշվելը՝ համարում եմ դասալքություն։ Սա սովորական   ընտրություն չէ անձերի կամ կուսակցությունների միջև։ Սա ընտրություն է պետության լինել-չլինելու մասին։
Շատ կարևորում եմ համակիրների հոծ բանակի ներդաշնակ աշխատանքը, հակաճգնաժամային արդյունավետ ծրագրի մշակումը, ինչպես նաև նույն նպատակների համար պայքարի դուրս եկած քաղաքական ուժերի միջև բարիդրացիական հարաբերությունները»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր