Հակառակորդն Արցախում տարբեր ուղղություններով տարածքային առաջխաղացում է ունեցել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Ինչ Սյունիքի դեպքերը սկսվել են, այդ օրերից սկսած նաեւ Արցախում է անհանգիստ իրավիճակը, սակայն շատ առաջ չեն կարողանում գալ, որովհետեւ այստեղ մետրերով պետք է գան։ Երեկվա դրությամբ ինֆորմացիա ունեմ, որ Չարեքթարի ուղղությամբ էին եկել եւ փորձել դիրքավորվել, սակայն բնակիչների ջանքերով, նաեւ Հաթերքի բնակիչների շնորհիվ նորից հետ են գնացել իրենց ելման դիրքեր»,- նշեց նա։
Անդրադառնալով Կարմիր Շուկայի տարածքով հակառակորդի ավտոշարասյան անցնելուն եւ այդ առնչությամբ բնակիչների անհանգստությանը՝ Արցախի պատգամավորն ասաց.