00:00:00

Իտալական մամուլում լույս են տեսել ԼՂ մասին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի դիրքորոշումները պարունակող հոդվածներ

18:55, 18 մայիս 2021

Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ իտալական մամուլում լույս են տեսել Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի դիրքորոշումները պարունակող հոդվածներ՝ ի պատասխան Ադրբեջանի առաջին փոխնախագահի օգնական էլչին Ամիրբայովի՝ Արցախյան հիմնախնդրի առնչությամբ ավելի վաղ արված մեկնաբանությունների։ «Հոդվածներում արտացոլված են ինչպես Հայաստանի ինքնիշխան տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական զինված ստորաբաժանումների ներխուժման, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարության հայատյաց քաղաքականության, Արցախի քրիստոնեական ժառանգության հանդեպ իրականացվող մշակութային ցեղասպանության դատապարտելի փաստերը։ ՀՀ դեսպանն ընթերցողի համար հարցադրումներ է հնչեցնում Ադրբեջանի նախագահի վերջին շրջանի սադրիչ հայտարարությունների ու քայլերի մասին, որոնք էլ ավելի են վտանգում տարածաշրջանի փխրուն կայունությունը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր