00:00:00

ԲԴԽ-ն ընտրել է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին. անունները հայտնի են

14:47, 18 մայիս 2021

Բարձրագույն դատական խորհուրդը երեկ՝ մայիսի 18-ին, ընտրել է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին։ NEWS.am-ի հետ զրույցում ԲԴԽ գիտնական-անդամ Գրիգոր Բեքմեզյանն ասաց, որ ընտրվել է երեք թեկնածու՝ Հովսեփ Բեդեւյանը, Հրաչ Այվազյանը եւ Լիանա Հակոբյանը։ Բեքմեզյանը նշեց, որ ընտրված թեկնածուներին դեռ Ազգային ժողով չեն ներկայացրել։ Նշենք, որ ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին պետք է ներկայացնի Ազգային ժողով, որտեղ քվեարկությամբ պատգամավորները կընտրեն նրանցից մեկին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր