00:00:00

Ոչ թե ճնշել են, այլ խնդրել են հետաձգել հանրահավաքը․ Հրապարակ

12:44, 18 մայիս 2021

Գորիսի մտավորականության խումբը շաբաթ օրը հանրահավաքի մասնակցելու կոչ էր արել՝ մինչեւ մայիսի 15-ը, ժամը 17.00-ն կառավարությանը վերջնաժամկետ տալով, միաժամանակ պահանջելով հստակ պատասխանել մի հարցի. արդյոք կարողացե՞լ են թուրքերին պարտադրել հեռանալ ելման դիրքեր։ Բայց հանրահավաքին ընդառաջ այն չեղարկվեց, նախաձեռնող խումբն իր հայտարարության մեջ հետեւյալ հիմնավորումն էր տվել․ «Հետեւելով իշխանությունների կողմից հնչող հավաստիացումներին, որ Սյունիքից որեւէ հողակտոր թշնամուն չի անցնելու, եւ թուրքերը նահանջելու են ելման դիրքեր, հավատալով, որ պետությունը հերթական անգամ անհոգություն չի դրսեւորի եւ հետամուտ կլինի ստեղծված իրավիճակն իր տրամաբանական ավարտին հասցնելուն, հետաձգում ենք հանրահավաք կազմակերպելու մեր մտադրությունը»։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/611d024b20afc4c97856b9ddbec9e658 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր