00:00:00

ՀՀ և Վրաստանի ԱԳ փոխնախարարներն անդրադարձել են տարածաշրջանային կայունության հարցին

19:45, 17 մայիս 2021

Մայիսի 17-ին աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության, ինչպես նաև՝ տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ: Երկուստեք կարևորվեց նման ձևաչափով հանդիպումների և քննարկումների պարբերական անցկացումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր