00:00:00

Վոլոդինն ու Միրզոյանը քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակը

16:26, 17 մայիս 2021

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Մոսկվայում ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպմանը քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակը: Այս մասին հաղորդվում է ՌԴ խորհրդարանի ստորին պալատի պաշտոնական կայքում: «Պետդումայի ղեկավարը հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահի հետ: Վյաչեսլավ Վոլոդինն ու Արարատ Միրզոյանը քննարկել են ՀՀ և ՌԴ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև ԼՂ շուրջ իրավիճակը»,- հայտնում է կայքը: Պետդումայի ղեկավարը ընդգծել է միջխորհրդարանական հարթակներում երկկողմ շփումների զարգացման փաստը: «Մենք լավ գիտենք ոչ միայն միմյանց, այլև մեր գործընկերներին, որ ժամանում են ձեզ հետ: Դա խոսում է քննարկմանը այն թեմաների ներառմանը, որ երբեմն թեժանում ու լուծումներ են պահանջում»,- ասել է նա: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր