00:00:00

Արման Բաբաջանյանը հնարավոր է ընտրություններին մասնակցի Լևոն Շիրինյանի հետ դաշինքով

14:20, 17 մայիս 2021

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Հանուն Հանրապետության և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունները քննարկում են առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին համատեղ ներկայանալու հարցը։ «Նախօրեին Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում Հանուն Հանրապետության կուսակցության պատվիրակության հետ: Որոշում է կայացվել ստեղծել աշխատանքային խումբ՝ դիրքորոշումների հստակեցման և միասնական ճակատով հանդես գալու հնարավորությունների և տարբերակների մշակման համար: Կողմերը քննարկել են նաև ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր, համաձայնություն է ձեռք բերվել խորացնել հետագա համագործակցությունը՝ հասարակական և պետական քաղաքական կարևորագույն խնդիրների լուծմանն ուղղված գործընթացներ հարուցելու, իսկ արդեն ձևավորված գործընթացներում՝ արդյունավետ մասնակցություն ունենալու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր