00:00:00

Թշնամին առայժմ Խոզնավարի վարչական տարածքում է. գյուղապետ

12:44, 17 մայիս 2021

Սյունիքի մարզի Խոզնավար վարչական շրջանին Սեւ լճի կողմից մոտեցած ադրբեջանցիները դեռ չեն հեռացել: Չնայած երեկ ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի գլխավորությամբ տեղի ունեցած բանակցություններից հետո տեղեկություն տարածվեց, որ, ըստ ձեռք բերված պայմանավորվածության, թշնամին նահանջելու է, բայց այսօր կեսօրվա տեղեկություններով թշնամին դեռ ամուր կանգնած է: «Առայժմ իրենց տեղում են»,- Irakanum. am-ին ասաց գյուղապետ Վարո Գրիգորյանը: Նրա խոսքով, առավոտյան կամազ է եկել, հեռացել, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ երեւի ադրբեջանցիների մի ստվար զանգված հեռացել է: Գյուղապետին էլ են հասել լուրերը, թե Քյարքիի հատվածում հայկական կողմի զիջումների հաշվին են Սյունիքի մարզում առաջ եկած ադրբեջանցիները, երեկվա պայմանավորվածության համաձայն, նահանջելու: Անդրադառնալով ադրբեջանցիների հետ համատեղ պոստեր ունենալու լուրերին՝ գյուղապետն ասաց՝ էդ է մնացել, էդ էլ թող անեն, պրծնեն: «Ի՞նչ զիջում պետք է լինի, մեր տարածքն ու մենք, էդ էլ հո Ադրբեջանի տարածք չի կամ Ղարաբաղ չի: Ջարդեցին, փշրեցին, մեկ էլ մեր հողն են փշրում, որ ինչ: Իմ ուղեղի մեջ էլ չի տեղավորվում նման բան, թե ինչի հաշվին, դե թույլ ենք էլի, մենակ խոսան պատերի տակ»: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր