00:00:00

Սենսացիոն տեղեկություն. Պարզվում է, հայկական կողմը խնդրել է Վրաստանի վարչապետին՝ Սև լճի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ բարեխոսել Ալիևի մոտ. Սաղաթելյան

12:07, 17 մայիս 2021

Գնդապետ Բորիս Ավագյանը քիչ առաջ Արմնյուզի եթերում նախ հաստատեց այն տեղեկությունը, որ ըստ ձեռքբերված պայմանավորվածության ադրբեջանական ուժերը Սև լճի տարածքում ունենալու են 4 հենակետ, յուրաքանչյուրում 15-ական զինվոր և դրել են պայման, որ նույնքան (ոչ ավել) հենակետ/զինվոր կարող է ունենալ հայկական կողմը։ Բացի դա, պարոն Ավագյանը հայտնեց սենսացիոն տեղեկություն. Պարզվում է, հայկական կողմը խնդրել է Վրաստանի վարչապետին՝ Սև լճի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ բարեխոսել Ալիևի մոտ։ Վրաստանի վարչապետի և Ալիևի միջև այնուհետև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որը սակայն բացի հեգնանքից որևէ արդյունք չի ունեցել։ Վազգեն Սաղաթելյան
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր