00:00:00

Ովքեր են «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակի առաջին տասնյակում

12:04, 17 մայիս 2021

«Հայրենիք» եւ Հանրապետական կուսակցությունների կողմից ստեղծված «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը  առաջիկա արտահերթ ընտրություններին կգլխավորի ԱԱԾ նախկին տնօրեն,  «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Irakanum.am-ը գրել էր, որ ցուցակի երկրորդ համարում լինելու է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակի առաջին կինը ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանն է։ Նա Կարեն Ավագյանի մտերիմներից է։ Տեղեկությունների համաձայն Սերժ Սարգսյանն անձամբ է որոշել Մկրտչյանին այս հորիզոնականում տեղավորելու հարցը։ Հաջորդիվ`  «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն է լինելու, հինգերորդում՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը: 6-րդ հորիզոնականում Թեհմինա Վարդանյանն է՝ ավագանու անդամ, ով վերջերս է միացել «Հայրենիք» կուսակցությանը։ Նախընտրական ցուցակի առաջին տասնյակում  կլինեն նաև Խաչիկ Գալստյանն ու իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Նախընտրական ցուցակի առաջին տասնյակում է լինելու նաեւ  Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Կարինե Պետրոսյանը։ Առաջին տասնյակում ընդգրկված է լինելու նաև հայտնի ռազմական փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի օդիոզ դեմքերին, ապա նրանք տեղ կզբաղեցնեն երկրորդ տասնյակում։ Ինչպես հայտնի է ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը ցուցակում չի լինելու։ «Ցուցակում չլինելը չի նշանակում ընտրություններին չմասնակցել։ Նրանք, ովքեր գլխավորել գլխավորում են նախընտրական ցուցակները, հավակնում են պետական բարձր պաշտոններ ունենալ։ Իսկ ես հայտարարել եմ` ես այլևս չեմ զբաղեցնելու պետական բարձր պաշտոն, այլ իմ խորհուրդներով օգնելու եմ, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,- հայտարարել էր  Սարգսյանը։ Նա նշել էր, որ կարծում է` ավարտել է իր ծառայությունը Հայաստանի և հայ ժողովրդի համար պետական բարձր պաշտոնում։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր