00:00:00

Հայաստանի իշխանությունները դավաճանաբար տապալել են Հայաստանի ինքնապաշտպանության կազմակերպման բոլոր հնարավորությունները. Սուրեն Սարգսյան

11:35, 17 մայիս 2021

Սյունքի կարևորությունը Ռուսաստանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի և Իրանի համար Իրանի համար Սյունիքը արտաքին սահման է: Ելք դեպի ԵԱՏՄ (որին ցանկանում է միանալ): Միակ ցամաքային սահմանը ԵԱՏՄ-հետ: Եթե Իրանը կորցնում է այս սահմանը, ապա ամբողջապես հայտնվում է Թուրքիայից (ՆԱՏՕ) կախվածության մեջ: Իրանը կորցնում է նաև դեպի Սև ծով և Եվրոպա դուրս գալու (Հայաստանի և Վրաստանի միջով) Թուրքիայից անկախ ճանապարհ: Կարծում եմ այս պարբերությամբ նկարագրեցի նաև ԱՄՆ և Իսրայելի շահը: Թուրքիայի համար Սյունիքը տալիս «Մեծ Թուրան» նախգիծն իրականացնելու հնարավորություն: Սա էապես բարձրացնելու է Թուրքիայի ազդեցությունը իսլամական և թյուրքական աշխարհում: Թուրքիան դառնալու է գլոբալ գերտերություն (ԱՄՆ-ի և Չինաստանի պես): Դրանից զատ, միջինասիական երկրների նավթագազային ռեսուրսները (և ոչ միայն միջինասիական) կանցնեն Սյունիքով (այն կարող է լինել Ադրբեջանի կամ Թուրքիայի կազմում) ինչի արդյունքում Եվրոպան էներգակիրների հարցում կախված կլինի ոչ թե Ռուսաստանից, ինչպես որ հիմա է, այլ բացառապես Թուրքիայից: Կարծում եմ այս պարբերությամբ նկարագրեցի նաև Ռուսաստանի շահը: Գումարած դրան Ռուսաստանի ազդեցությունը էապես կնվազի ոչ միայն Եվրոպայում, այլև Միջինասիայում: Միաժամանակ Ռուսական ռազմաբազա Սյունիքում նշանակում է ռազմաբազա Թուրքիայի քթի տակ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Եվ այս ամենում ցավալին այն է, որ Հայաստանի իշխանությունները դավաճանաբար տապալել են Հայաստանի ինքնապաշտպանության կազմակերպման բոլոր հնարավորությունները: Միջազգայնագետ Սուրեն Սարգսյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր