00:00:00

Արցախցի մի խումբ ուխտավորներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարասի վանական համալիր

11:04, 17 մայիս 2021

Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված եռակողմ համաձայնագրի շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են իրականացնել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնման առաքելությունը: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից: Խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողները երեկ ապահովել են 80 հոգուց բաղկացած քրիստոնյա ուխտավորների այցը Ամարասի վանական համալիր: Ուխտավորներն Ամարաս են գնացել Ստեփանակերտից ու մտակա քաղաքներից ու գյուղերից: Ամարասի հոգևոր հովիվ տեր Անդրեասը իր երախտագիտությունն է հայտնել ռուս խաղաղապահներին՝ ուղտավորների անվտանգ այցը վանական համալիր կազմակերպելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր