00:00:00

Ինչ որ պայմանավորվել եք թշնամու հետ, ասեք ժողովրդին․ Նաիրի Հոխիկյան

10:31, 17 մայիս 2021

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ադրբեջանական մեդիադաշտը ողողված է Սյունիքի ու Գեղարքունիքի շփման գծի մասին պայմանավորվածության մանրամասներով։ Դրանց մեծ մասը կեղծ է, բայց քանի որ ՀՀ իշխանությունը համառորեն լռում է, հայկական հանրությանը այլ բան չի մնում, քան կարդալ թշնամու «բացահայտումները»։
Կրկին ու կրկին կոչ եմ անում ՀՀ իշխանությանը՝ խոսել հանրության հետ ազնիվ և բաց կերպով։ Ինչ որ պայմանավորվել եք թշնամու հետ, ասեք ժողովրդին, ասեք այնքանը, որքանը պետական կամ ռազմական գաղտնիք չէ՝ միաժամանակ հաշվի առնելով, որ Ադրբեջանը փակագծեր է բացում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր