Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմերի առանձին-առանձին մասնակցությունն ընտրություններին արդյունավետ քաղաքական քայլ է, որն ունենալու է ավելի մեծ էֆեկտ, քանի միասնական մասնակցությունը։
Երկու թիմերն էլ աշխատում են զուգահեռ, առանց իրար հանդեպ մեղադրանքների եւ հարձակումների։
Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձեց ապականել այս իդիլիան եւ երկպառակություն սերմանել նրանց ուղղված կոշտ ակնարկներով, անգամ՝ ուղիղ մեղադրանքներով։ Մեղմ հականիկոլականության դիրքերից հանդես գալով, նա ըստ էության, առաջ է տանում Նիկոլի խաղը, փորձելով երկու ընդիմադիրներին տարբեր օրակագեր վերագրել, հակադրել այդ օրակարգերը, իսկ նրանց ընտրազանգվածների միջեւ հակասությունների սերմանել ու կռիվ գցել։
Ավելին, առկա ընտրական լանդշաֆտում ՀԱԿ-ը խորհրդարանում ներկայության պատնեշը հաղթահարելու շանսեր էլ չունի եւ նրա մասնակցությունն ընտրություններին լրիվ ուրիշ նպատակներ է հետապնդում։