00:00:00

Իշխանության մատուցած սուտ ու մանիպուլյատիվ տեղեկատվությունը թուլացնում է մեզ

19:28, 16 մայիս 2021

ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» նախկին տնօրեն Արա Սաղաթելյանը «Չավարտվող պարտություն. Nikovid-18. ախտորոշում և բուժում» բաց քննարկման ժամանակ պետության, ժողովրդի, ազգի իմունիտետի թուլացման հիմնական պատճառներից է համարել այն անորակ տեղեկատվությունը, որով Հայաստանի գործող իշխանությունը 3 տարի է՝ սնում է հանրությանը։ «Գործ ունենք իշխանությունը զավթած մի անձի հետ, որը մեր երկրում ստեղծել է մանիպուլյացիաների և ստի կայսրություն և տարածում է այն, ինչը մենք այսօր կոչում ենք «նիկոլավիրուս»։ Դա անպատասխանատվության, ստի, կեղծիքի, մանիպուլյացիաների վրա հիմնված, չարություն սերմանող կառավարման համակարգ է, որը թունավորում է մարդկանց ուղեղները, հոգիները, խեղում է մտածելակերպը, շեղում է արժեքները», - ասել է նա՝ հավելելով, որ սուտ ու մանիպուլյատիվ տեղեկատվությունը, մեր արժեհամակարգը խեղելուց բացի, թուլացնում է մեզ ներսից ու դրսից։ «Դրսի հարձակումների դեպքում մենք չենք կարողանում հավուր պատշաճի ներկայացնել մեր շահերը, իսկ այս բացասական ազդակներն ընկալվում են նաև հակառակորդի կողմից, ինչը մտահոգիչ է»,-ասել է Արա Սաղաթելյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր