00:00:00

«Սա պրովոկացիա է ոչ միայն մեր, այլև՝ ռուսների դեմ». Սուրեն Սարգսյան

14:10, 16 մայիս 2021

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Ինչ է կատարվում Սյունիքում Միշտ եղել եմ այն կարծիքին, որ պատերազմը չի ավարտվել, քանի որ պատերազմող և շահագրգիռ կողմերից և ոչ մեկը դրա արդյունքներով բավարարված չէ: Հիմա հերթով. Հիշո՞ւմ եք Իսկանդերի պատմությունը: Էն, որ Բաքուն մեղադրում էր ռուսներին, որ նրանք պատերազմի ժամամակ Իսկանդեր էին կիրառել Ադրբեջանի դեմ: Ո՞րն էր այդ մեղադրանքի իմաստը: Պարզ է չէ՞, որ դա թուրքերն են, Ադրբեջանը չէ: 1. Թուրքիան մեծ ցանկություն ունի ռազմական ներկայություն ունենալու Ադրբեջանի տարածքում: 2. Ադրբեջանի տարածքում թուրքական (ՆԱՏՕ) ռազմաբազան սպառնալիք է առաջին հերթին ՌԴ-ի համար: 3. Արցախի տարածքում (Ադրբեջանը դա իրենն է համարում) ռուսական ռազմաբազան խնդիր է Ադրբեջանի և Թուրքիայի համար: 4. Իսկանդերը ռուսների «գրպանը գցելով» թուրքիան երկու հարց է լուծում: Ասում է դու կողմնակալ ես, ուստի խաղաղապահ առաքելությունդ կողմնակալ է: Ուրեմն, կա՛մ դուրս արի, կա՛մ մենք էլ բերենք ռազմաբազա դնենք Ադրբեջանի տարածքում, քանի որ՝ այո, մենք էլ մյուս կողմի օգտին ենք կողմնակալ: Հիմա գնանք Սյունիք: Սա պրովոկացիա է ոչ միայն մեր, այլև ռուսների դեմ: Ու դա էլ Ադրբեջաը չէ՝ Թուրքիան է: 1. Հիմա ռուսներին (ՀԱՊԿ) փաստի առաջ են կանգնեցրել (նաև մեր ձեռքով): Կա՛մ պետք է հատուկ օպերացիա իրականացնի ու ուղիղ բախվի Ադրբեջանցիների հետ, կա՛մ փորձի ինչ-որ հարցում Թուրքիայի համար գնա զիջման: 2. Թուրքիայի (արևմուտք) ցանկությունը մեկն է. կա՛մ Ռուսաստանը պետք է ռազմական ներկայությունը դադարեցնի տարածաշրջանում և Հարավային Կովկասում ազդեցության համար լինի միայն տնտեսական մրցակցություն (տես Վրաստանի օրինակը), կա՛մ Թուրքիան էլ պետք է ռազմական ներկայություն ունենա՝ այսինքն ՆԱՏՕ-ն ՌԴ սահմանակից երկրում: 3. Կա նաև մեկ այլ սցենար: Ռուսաստանը չի ներքաշվում, Բաքուն Սյունիքում շարունակում է առաջխաղացումը: Եթե մենք ադեկվատ ղեկավարություն և զինված ուժեր ունենայինք, երրորդ սցենարը մեզ վրա կվերցնեինք ու կկասեցնեինք դրա ընթացքը: Ավաղ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր