00:00:00

Դիվանագիտական խողովակներով փոխանցել ենք Ադրբեջանի՝ զորավարժություն անելու տեղեկությունը

11:08, 16 մայիս 2021

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հայտնելով, որ դիվանագիտական խողովակներով տեղեկացրել է Ադրբեջանում մեկնարկող զորավարժությունների մասին: «Հայաստանի սահմաններին լարված ճգնաժամային իրադրության պայմաններում, Ադրբեջանում այսօր մեկնարկում է լայնամասշտաբ զորավարժություններ: Մեր ունեցած բոլոր դիվանագիտական խողովակներով փոխանցել ենք նաև այս տեղեկությունը՝ որպես թշնամու սադրանքների շարունակություն և տարածաշրջանի խաղաղության ու կայունության սպառնալիք»,-գրել է Մարուքյանը: Հիշեցնենք, որ Սյունիք մարզումիրադրությունը դեռ չի լուծվել: Ադրբեջանցի զինվորականները հրաժարվում են հետ քաշվել ելման դիրքեր, և այս պահին գտնվում են հայկական տարածքից մոտ 3-4 կիլոմետր ներս՝ Սև լճի և Մեծ Իշխանասարի հատվածում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր