00:00:00

Ժամանակը մեր դեմ է աշխատում. Տիգրան Աբրահամյան

10:49, 16 մայիս 2021

Ժամանակը մեր դեմ է աշխատում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի տնօրեն Տիգրան Աբրահամյանը: «Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված պայթյունավտանգ իրադրության պայմաններում, Ադրբեջանում այսօր մեկնարկում է խոշորամասշտաբ զորավարժություններ։ Համոզված եմ, որ այս զորավարժության անցկացման և Հայաստանի տարբեր ուղղություններում անցումներ/ներխուժումներ իրականացնելու ժամկետները հաշվարկված և փոխկապակցված են։ Չնայած նախատեսված է, որ զորավարժություններն անցկացվելու են մայիսի 16-ից 20-ը ընկած ժամանակահատվածում, համոզված եմ, որ եթե մինչև դրա ավարտը ստեղծված ծանր իրադրությունը չհանգուցալուծվի, ապա զորավարժությունը, եթե ոչ ամբողջությամբ, ապա մարտավարական շարժերի, պարապմունքների անվան տակ շարունակվելու է։ Ժամանակը մեր դեմ է աշխատում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր