00:00:00

Այս ծանր իրադրության պայմաններում ՀՀ իշխանությունը հետ է քաշվել՝ նախաձեռնողականությունը զիջելով Ադրբեջանին. փորձագետ

23:59, 15 մայիս 2021

Այս ծանր իրադրության պայմաններում Հայաստանի իշխանությունը հետ է քաշվել՝ նախաձեռնողականությունը զիջելով Ադրբեջանին, իսկ Հայաստանի ճակատագիրը՝ արտաքին խաղացողներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը: «Մեկ բան պետք է հստակ հասկանալ, որ այն ինչ տեղի է ունենում Սյունիքի և Գեղարքունիքի տարբեր հատվածներում, աշխարհագրական առումով կարող է ընդլայնվել ու ընդգրկել այլ մարզեր, այլ տեղամասեր։ Արցախի շուրջ տարվող գործընթացը, ռեգիոնալ ապաշրջափակման շուրջ բանակցությունները, արտաքին խաղացողների ազդեցության կատաղի պայքարը և մի շարք այլ գործոններ միմյանց շաղկապված են ու մեկ քայլով լուծումներ չունեն։ Հետպատերազմյան բարդ գործընթացների փուլ ենք մտել, որտեղ վճռականության, կամքի և սառնասիրտ որոշումների անհրաժեշտություն կա։ Այս ծանր իրադրության պայմաններում Հայաստանի իշխանությունը հետ է քաշվել՝ նախաձեռնողականությունը զիջելով Ադրբեջանին, իսկ Հայաստանի ճակատագիրը՝ արտաքին խաղացողներին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր