00:00:00

Սյունիքում գեներալ Մուրադովի մասնակցությամբ բանակցությունները ավարտվել են անարդյունք

21:21, 15 մայիս 2021

Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի մոտ տեղի ունեցող բանակցություններն այսօր ավարտվել են անարդյունք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Ակներ գյուղի համայնքապետ Սպարտակ Մինասյանը: Նշենք, որ այսօր բանակցություններին մասնակցում էր  Արցախում խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը: «Տեղեկություններ ունենք, որ բանակցություններն ավարտվել են ու ոչ մի արդյունք չկա: Տեղյակ չեմ, վաղը շարունակվելու են, թե` ոչ բանակցությունները»,-ասաց նա: Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր