00:00:00

Ինչու են քաղաքական ուժերի ղեկավարներին հրավիրում Մոսկվա. «Փաստ»

17:25, 15 մայիս 2021

««Փաստ» թերթի տեղեկություններով՝ ռուսաստանյան քաղաքական շրջանակները ցանկանում են Հայաստանի՝ ընդգծված ռուսամետ դիրքորոշում ունեցող մի քանի կուսակցությունների և քաղաքական դերակատարների, որոնք մաս չեն կազմում արդեն իսկ ձևավորված դաշինքներին, միավորված տեսնել մեկ ընդհանուր դաշինքում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս օրերին Մոսկվա են այցելում այդ կուսակցությունների ներկայացուցիչները, որոնց առաջարկվում է միավորել ուժերը և հանդես գալ նախընտրական մեկ դաշինքով՝ «Ռուսաստանի հայերի միության» ղեկավար Արա Աբրահամյանի «դրոշի ներքո»: Մեր ունեցած տեղեկություններով, դեռևս վերջնական որոշում չկա, սակայն ակտիվ բանակցություններ ու քննարկումներ են ընթանում»,-գրում է թերթը։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր