00:00:00

Փաշինյանը Պուտինին օգնության համար չի դիմել, ՌԴ նախագահը անվտանգության խորհրդի խորհրդակցություն կհրավիրի․ Պեսկով

14:34, 14 մայիս 2021

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում չի քննարկել Ռուսաստանի կողմից օգնության հարցը  Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի հետ կապված։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, Փաշինյանը օգնություն չի խնդրել։ Իհարկե, հայկական կողմը ծայրահեղ մտահոգություն է հայտնել սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այդ մտահոգությունը կիսել է նախագահ Պուտինը։ Եվ նախագահ Պուտինը հատուկ շեշտել է եռակողմ պայմանավորվածությունների (Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի) բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը։ Առաջին հերթին այն դրույթի, որում նշված է հրադադարի անհրաժեշտության մասին», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը ։ Պեսկովը նաև հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 14-ին կանցկացնի օպերատիվ խորհրդակցություն անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, ինչպես նաև կունենա մի քանի հանդիպումներ եւ խորհրդակցություններ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր