ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի համոզմամբ, Սյունիքում եւ Գեղարքունիքում մի շարք ուղղություններով առաջ եկած ադրբեջանցիների հետ բանակցություններն արդյունք չեն տալու:
«Որովհետեւ պարտված իշխանությանը ոչ մեկ լուրջ չի ընդունում, ինչպես ամբողջ պատերազմի ժամանակ ու պատերազմից հետո տեսել ենք՝հակառակորդն ինչպես է վերաբերում ՀՀ իշխանություններին, ինչպես է սստորացված վիճակում պահում. այս իրավիճակում բանակցելը, որ նրանք հեռանան, մի քիչ դժվար է լինելու»,- Irakanum.am-ին ասաց Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով, Հայաստանի սահմանային մի շարք հատվածներում առաջ գալով՝ Ադրբեջանը շարունակում է իր հոգեբանական ու ռազմական ճնշումները, նաեւ տարածքային ճնշումները՝ տարածքային բարելավում իրականացնելու համար ռազմավարական եւս կարեւոր կետեր զբաղեցնելու միջոցով. «Այս ամենն արվում է Սյունիքի հատվածով միջանցք ապահովելու համար: Մեր իշխանությունները չեն հասկանում, որ այդ ապաշրջափակումը բերելու է մեզ մոտ խնդիրների խորացմանը, տնտեսական ճնշում է իրականացվելու, թուրք-ադրբեջանական տանդեմը փորձելու է Սյունիքում փոխել մեր ժողովրդագրական նկարագիրը: Պարզ ասած՝ թուրքերով լցվելու են, գնելու են մեր կարեւոր տարածքները, անշարժ գույք, հնարավոր է նաեւ հայերի անվամբ եւ դրանով ապաշրջափակումը դառնալու է ՀՀ եւ Արցախի խորը շրջափակում: ՀՀ իշխանությունները ժամանակին չեն հասկացել, որ առանց Արբեջանի հետ պայմանների , այսինքն՝ խաղաղության պահմանագրի ստորագրմամբ , նաեւ երկու հարեւան երկրների միջկառավարման հանձնաժողով ի ստեղծմամբ, չի կարելի այսպիսի սահմանազատման հիմք ստեղծել ու թողներլ այն բոլոր կարեւոր դիրքերը, որոնք կարող էին Սյունիքի ու Գեղարքունիքի հատվածի համար անվտանգության գոտի հանդիսանալ: Իրենք, քանի որ, կառավարման համակարգից շատ հեռու են ու ամեն ինչ ոտքի վրա են փորձել ղեկավարել՝ առանց հասկանալու, որ միջազգային փաստաթղթի յուրաքանչյուր նախադասության, ստորակետի, կետի համար ամիսներով բանակցել ու պայքարել է պետք, առավել եւս սահմանային յուրաքանչյուր մետր, միլիմետր պետք է պահել, որ հետագայում խնդիր չառաջանա»:
Սեյրան Օհանյանի խոսքով, եթե իրականում անցնենք դեմարկացիայի, շատ դժավար է լինելու հետագայում ադրեբջանինցերին ասել՝ սա մեր տարածքն է, հետ քաշեք ձեր դիրքերը. «Մանավանդ, որ այսպիսի ճնշման պայմաններում ենք: Երեկ տեղեկություն ունեինք, որ միայն Սեւ լճի սահմանում են առաջ անցել, բայց պարզվում է՝ մի քանի ուղղություններով են դիրքերն առաջ տվել, որով փորձում են վերահսկողության տակ վերցնել Գորիս-Սիսիան-Երեւան մայրուղին, կախվել են անմիջապես Վերիշենի, Գորիսի վրա, անմիջապես իրենց ձախից կախվել են Խնածախ, Խոզնավար, Բայանդուր ենթաշրջանի վրա՝ վերահսկողության տակ վերցնելու… Պարտություն կրած իշխանության օրոք պարտությունների շարանը շարունակական է լինելու եւ Հայաստանին պարտադրելու են շատ բաներ: Ոչ միայն պատերազմի ժամանակ կրած պարտության համար պետք է այսօրվա իխանությունները հրաժարական տան ու հեռանան, այլ մինչ պատերազմը նրանց վարած ոչ ադեկվատ, պարտվողական քաղաքականության համար՝ թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային հարթակներում»:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ին դիմելու իշխանությունների որոշմանը՝ Սեյրան Օհանյանն ասաց. «Եթե իշխանությունները պահպանում են ՀՀ ինքնիշխանությունը եւ երկրի ներսում անիշխանություն չէ, ապա մի քանի դիրքերի պահպանության խնդիրը եւ դրանցից հակառակորդին վռնդելու կամ գերեւարելու խնդիրը ինքնիշխան պետությունն իր բանակով ինքը պետք է կազմակերպի, բայց երբ տեսնում ես երկրի ներսում չկա իշխանություն, կարելի է ասել՝ կորսված է մեր ինքնիշխանությունը, այդ պարագայում այս իշխանության տեսանկյունից՝ քայլ չի մնում, քան ՌԴ-ին ամ ՀԱՊԿ-ին դիմելը»:
Irakanum. am