00:00:00

Անկախ պատգամավորը խիստ անհրաժեշտ է համարում ԱԺ արտահերթ նիստ հրավիրելը

13:36, 14 մայիս 2021

ՀՀ ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված պատգամավոր Թագուհի Թովմասյանը խիստ անհրաժեշտ է համարում ԱԺ արտահերթ նիստի հրավիրումը՝ քննարկելու սահմանային իրավիճակը: Թովմասյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: Նա նախ ասաց, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու գաղափարը եղել է անկախ պատգամավորներինը: Իրենք՝ անկախ պատգամավորներով դիմել են բոլոր խմբակցութուններին, քանի որ չունեն լիազորություն՝ արտահերթ նիստ նախաձեռնելու: «Եվ համատեղ արդեն ստորագրել ենք: Խիստ անհրաժեշտ է, որ առաջնային մանդատ ունեցող խորհրդարանը մեր երկրում հրատապ նիստ հրավիրի, և քննարկենք մեր սահմանային իրավիճակը, և հասկանանք, թե ովքեր են մեղավոր, ինչու է Հայաստանի առաջնագիծը մինչև հիմա շարունակում մնալ չկահավորված, ինչո՞ւ մենք մեզ համար անվտանգային միջավայր չենք ստեղծում»,- ասաց Թովմասյանը:Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտնել էր, որ, հաշվի առնելով Սյունիքում և ՀՀ սահմանամերձ այլ գոտիներում ստեղծված ճգնաժամային իրավիճակը, հանդես են գալիս Աժ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր